Հայաստան

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 10-ին ժամը 23։57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում