Հայաստան

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

Գործարար Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը նկարահանվել է շուրջ մեկուկես տարի առաջ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,- պարզաբանել են նախարարությունից։

Սեպտեմբերի 7-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որի վերաբերյալ նշվում էր, թե իրավապահները ձերբակալել են գործարար Նարեկ Նալբանդյանին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում