Հայաստան

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Գերատեսչությունից նշում են, որ հազանգով մեկնած համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված կետի աշխատակիցը փոխանակման նպատակով քաղաքացուց ստացել է 3000 դոլար, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նրա տված 100-դոլարանոցներից 9-ը կեղծ են։

Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։ 

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում