ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում այլ երկրների հետ Հորմուզի նեղուցով բեռների տարանցման համար պաշտպանված միջանցքի կազմակերպման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։

«Այո, մենք խոսում ենք այդ թեմայով, կան երկրներ, որոնք հետաքրքրություն են (հայտնում)։ Բայց նրանցից ոմանք տարբեր մոտեցումներ ունեն այն հարցում, թե ինչպես կարող են դա կազմակերպել. ինչ-որ մեկին անհրաժեշտ է միջազգային մանդատ միջազգային կազմակերպության անունից, իսկ մյուսին անհրաժեշտ է օրենսդրական գործընթաց անցնել», - ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է APT հեռարձակող ընկերությունը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ շատ պետություններ պետք է առաջին հերթին հետաքրքրված լինեն Հորմուզի նեղուցով անվտանգ տարանցում ապահովելու հարցում, քանի որ նրանք կախված են Պարսից ծոցի երկրներից ներմուծվող նավթից։ ԱՄՆ-ն հույս ունի, որ իրեն կհաջողվի մյուս երկրներին ներգրավել նեղուցում նավագնացության պաշտպանության գործին, նշել է պետքարտուղարը:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում