Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ բանակցությունների օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։

«Ես կարծում եմ, որ ներկայիս իրավիճակը պարզորոշ ցույց է տալիս, որ 21-րդ դարում, եթե մենք իրոք ցանկանում ենք արդյունավետ վերահսկողություն սպառազինությունների նկատմամբ,  այն պետք է լինի եռակողմ: Դրան պետք է մասնակցեն  ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը», - ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է APT հեռարձակող ընկերությունը։

Ռուբիոն նշել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետն այն է, որ եթե ցանկություն կա արդի իրողություններում բանակցություններ վարել միջուկային զինանոցների սահմանափակման շուրջ, ապա դրանք պետք է ներառեն չինական կողմը, քանի որ այն սրընթաց տեմպերով մեծացնում է իր սեփական զինանոցը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում