Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 17-ին Իրանը հարվածել է էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանի , որի հետևանքով կայանին լայնածավալ վնաս է հասցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Նշվում է, որ Քուվեյթում խմելու ջրի 90%-ը ստացվում է ջրի աղազերծման շնորհիվ, և այդ գործընթացի ցանկացած խափանում կարող է մեծ վտանգ ներկայացնել կյանքի համար։

Գերատեսչությունը նշել է, որ իրանական հարվածից հետո կայանում հրդեհ է բռնկվել, և վնասվել են էլեկտրաէներգիայի արտադրության մեծ թվով բլոկներ։

Հրդեհը մարվել է, աշխատանքներ են տարվում վնասը գնահատելու և կայանի գործունեությունը վերսկսելու ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերն ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին։ Թեհրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանային երկրներում ամերիկյան օբյեկտները թիրախավորելու մասին։ Իրանում ավելի ուշ թարմացրել են ամերիկյան հարվածների զոհերի թիվը՝ նշելով, որ այն հասել է 8-ի։

Իրան

Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

Հայերեն فارسی Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր