Գյումրիում նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում

2 րոպեի ընթերցում

Գյումրիի ճանապարհաշինական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների նորոգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 15-ին Գյումրիի Շիրակացի փողոցում պատասխանատուների հետ շրջայցի ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են ՀՀ վարչապետի անմիջական ուշադրության ներքո, և մարզպետարանը հետևողական է լինելու յուրաքանչյուր սանտիմետրի որակի հարցում։

Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ Շիրակացի փողոցի հիմնանորոգումը քաղաքի տրանսպորտային հանգույցի թեթևացման կարևորագույն քայլերից է, որտեղ այս պահին արդեն մեկնարկել և իրականացվում են երթևեկելի մասի նախապատրաստական շերտի շինարարական աշխատանքները։ Շրջայցի ընթացքում մարզպետը՝ աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ, դիտարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը և զրուցել շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ հատուկ շեշտադրելով աշխատանքները սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

«Մեր նպատակը ոչ միայն ճանապարհների ժամանակավոր վերականգնումն է, այլև անվտանգ, հարմարավետ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված որակյալ ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք կդիմանան տարիների ծանրաբեռնվածությանը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Աշխատակազմի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են նաև ապագա անելիքները։ Մասնավորապես, նախանշվել են 2026 թվականի ծրագրերով Գյումրիում նորոգման ենթակա հաջորդ փողոցների ընտրության սկզբունքներն ու առաջնահերթությունները՝ հաշվի առնելով քաղաքի առավել ծանրաբեռնված և անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածները։

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ