Նշվել է Աշոցք համայնքի օրը

3 րոպեի ընթերցում

Աշոցք համայնքում նախօրեին հանդիսավորությամբ նշվել է համայնքի օրը, որը կրել է «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, հյուրերը և Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը Աշոցքի պուրակում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար հերոսացած քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։

Տոնական օրվա առթիվ Շիրակի մարզպետը շնորհավորել է Աշոցքի բնակիչներին՝ ընդգծելով, որ օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Աշոցքի ավանդույթներն ու այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, նվիրումով և հայրենասիրությամբ կերտում են համայնքի ներկան ու ապագան։

«Ուրախալի է, որ տոնակատարությունն անցկացվում է «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրի ներքո։ Այս խորագիրը խորհրդանշում է մեր միասնականությունը, ընտանեկան արժեքների ամրությունը, ազգային ինքնության պահպանման կարևորությունը և այն ուժը, որը մենք ստանում ենք համախմբված լինելու շնորհիվ։ Վստահ եմ, որ այսօր Աշոցքի հյուրընկալ հարկի տակ միավորվելու են ավանդույթները, մշակույթը, ազգային արժեքներն ու ընտանեկան ջերմությունը՝ ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ»,- նշել է մարզպետը։ Դավիթ Առուշանյանն իր խոսքում անդրադարձել է նաև համայնքային զարգացման ծրագրերին՝ փաստելով, որ վերջին տարիներին ակնհայտորեն զգացվում է հոգատար և հետևողական վերաբերմունք Աշոցքի խնդիրների նկատմամբ.

«Քայլ առ քայլ, Կառավարության հետ համագործակցությամբ, իրականացվում են կարևոր ծրագրեր, նորոգվում և կառուցվում են ճանապարհներ, զարգանում են ենթակառուցվածքները, կյանքի են կոչվում նախաձեռնություններ, որոնք միտված են համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Սա շարունակական աշխատանքի արդյունք է, որն արդեն տալիս է տեսանելի պտուղները և վստահություն ներշնչում վաղվա օրվա նկատմամբ»։

Մարզպետը համոզմունք է հայտնել, որ միասնական աշխատանքի, փոխվստահության և նվիրվածության շնորհիվ համայնքը շարունակելու է զարգանալ և հաղթահարել առկա մարտահրավերները։ Նա բարեկեցություն, անսպառ ուժ, լավատեսություն ու խաղաղություն է մաղթել աշոցքցիներին, իսկ համայնքին՝ կայուն զարգացում և նոր հաջողություններ։ Միջոցառման շրջանակում ներկաները շրջել են համայնքի 25 բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթներին, ինչպես նաև ներկայացված ցուցահանդեսին։

«Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրով տոնակատարությունը եզրափակվել է տոնական մեծ համերգային ծրագրով։

 

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ