Նորակերտում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ    գյուղում 2018-2025 թվականների ընթացքում  սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 483 միլիոն 700  հազար  դրամ։

«Արմենպրես»-ին Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 138 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական, 345 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Նորակերտում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել են 15000 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, վերանորոգվել է մանկապարտեզի շենքի տանիքը, պետական ծրագրով հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Նորակերտ մտնող 2100 գծամետր մարզային նշանակության ճանապարհը։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ