Նորակերտում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 483 միլիոն 700 հազար դրամ։
«Արմենպրես»-ին Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 138 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական, 345 միլիոն դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Նորակերտում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել են 15000 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, վերանորոգվել է մանկապարտեզի շենքի տանիքը, պետական ծրագրով հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Նորակերտ մտնող 2100 գծամետր մարզային նշանակության ճանապարհը։