Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուի գլխավորած կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել եվրաինտեգրման գործընթացում, և առաջ շարժվելով՝ Մոլդովայի կառավարությունում պետք է լինի միասնական ու ուժեղ թիմ, որը երկիրը կառաջնորդի դեպի Եվրամիություն, հայտարարել է նախագահ Մայա Սանդուն վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուի հրաժարականի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

«Մենք պետք է կառավարությունում ունենանք միասնական, ուժեղ թիմ, որը կիրականացնի մեր ազգային նպատակը՝ անդամակցությունը ԵՄ-ին։ Անհրաժեշտ են վճռական քայլեր տնտեսական զարգացման միջոցառումներ իրականացնելու և ինստիտուտները մաքրելու համար։ Մենք պարտավոր ենք հաջողության հասնել Մոլդովային Եվրամիությանը միացնելու և երկիրը զարգացնելու գործում», - ասել է Մայա Սանդուն։

Միևնույն ժամանակ, նախագահը շեշտել է, որ Մոլդովայի Հանրապետությունը եվրաինտեգրման գործընթացում հանձն է առել հավակնոտ առաջադրանքներ, որոնք պետք է իրականացվեն մինչև սեպտեմբերի 1-ը։ Այս համատեքստում նա կոչ է արել նախարարների կաբինետի անդամներին շարունակել իրենց ջանքերն այս ճանապարհով առաջ շարժվելու համար՝ չնայած ստեղծված իրավիճակին։

«Այս հեռացող կառավարությունը արտակարգ աշխատանք է կատարել եվրաինտեգրման հարցում։ Մենք ունենք շատ կոնկրետ և հավակնոտ խնդիրներ, որոնք պետք է կատարենք մինչև սեպտեմբերի 1-ը։ Եվ կառավարության այս փոփոխությունը չպետք է ազդի մեր նպատակի վրա», - ասել է Սանդուն՝ կառավարության արձակումից հետո իրենց աշխատանքը շարունակող նախարարներին և այլ պաշտոնյաներին խնդրելով կանգ չառնել եվրաինտեգրման օրակարգն առաջ տանելու գործում։

Հուլիսի 3-ի առավոտյան Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն 8 ամիս պաշտոնավարելուց հետո հայտարարել է հրաժարականի մասին։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց նախագահ Սանդուն մամուլի ասուլիս է անցկացրել՝ հայտարարելով, որ խորհրդարանական խմբակցությունների հետ  խորհրդակցություններ է մեկնարկում վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

Եվրոպա

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ