ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության և մի շարք գործընկեր երկրների միջև գործող ազատ առևտրի համաձայնագրերը կարևոր հնարավորություն են ստեղծում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու, արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու և արտահանողների ծախսերը նվազեցնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից։ 

«Մասնավորապես, այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի համաձայնագիր տվյալ երկրի հետ, հայկական ծագման ապրանքների արտահանման ժամանակ, սահմանված պահանջների պահպանման և ապրանքի ծագումը հավաստող համապատասխան փաստաթղթի՝ ծագման սերտիֆիկատի առկայության պարագայում, արտահանողները կարող են օգտվել արտոնյալ մաքսային ռեժիմից։ 

Սա նշանակում է, որ ներմուծող երկրում մաքսային ձևակերպումների ընթացքում համապատասխան ապրանքների նկատմամբ մաքսատուրք չի գանձվում՝ գործող ազատ առևտրի համաձայնագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես ուսումնասիրել իրենց ապրանքատեսակների նկատմամբ կիրառելի պայմանները, այդ թվում՝ ծագման կանոնները, անհրաժեշտ փաստաթղթերը և ներմուծող երկրի մաքսային ընթացակարգերը։

Նշվում է, որ ծագման սերտիֆիկատի պատշաճ ձևակերպումը կարևոր նախապայման է ազատ առևտրի համաձայնագրերով նախատեսված արտոնություններից օգտվելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աշխատանքները հայկական արտադրանքի արտահանման խթանման, շուկաների դիվերսիֆիկացման և արտահանողների համար առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին առավել ակտիվորեն օգտվել Հայաստանի Հանրապետության գործող առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից՝ նպաստելով հայկական ապրանքների միջազգային շուկաներում ներկայացվածության ընդլայնմանը։

Հայերեն Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը