Էկոնոմիկա

ՀՀ էկոնոմիկայի նախարարը քննարկում է ունեցել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը քննարկում է ունեցել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ավելի քան երեք տասնյակ գործարարների և ներդրողների հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում սահմանների ապաշրջափակման օրակարգը և լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ՝ մասնավորապես մաքսային պահեստներ, մաքսային տերմինալներ և լոգիստիկ կենտրոններ», – ընդգծել է նախարարը։

Նա նաև անդրադարձել է պետական աջակցության այն գործիքակազմին, որոնցից կարող են օգտվել ընկերությունները՝ նման ծրագրերի իրականացման և ներդրումային նախաձեռնությունների զարգացման նպատակով։

Հանդիպման ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ և անդրադարձել գործարար համայնքին հուզող մի շարք թեմաների։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում