Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ, Թեհրանում գնահատում են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտման խոստովանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իտալիային և Ռումինիային ուղղակիորեն համարել է Իրանի դեմ ագրեսիայի մասնակիցներ», - Բաղային գրել է X սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է, որ սա «ՆԱՏՕ-ի ակտիվ մասնակցության հստակ ու դատապարտող խոստովանություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության դեմ անօրինական ագրեսիվ պատերազմում, միջազգային իրավունքի անառարկելի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում»։

Հունիսի 24-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ռյուտեն հայտարարել է, որ Իրանի դեմ զինված հակամարտության ժամանակ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցները շատ ակտիվորեն օգնել են ամերիկյան զորքերին լոգիստիկային վերաբերող հարցում։

Իրան

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

Հայերեն Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին