Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
2 րոպեի ընթերցում

Իսրայելի զինվորականները չեն լքի Լիբանանի հարավային շրջանները, նույնիսկ եթե Վաշինգտոնից համապատասխան պահանջներ լինեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ynet-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Նույնիսկ եթե ԱՄՆ-ից նման պահանջ լինի, մենք չենք լքի հարավային Լիբանանը», - ասել է նախարարը և հավելել, որ Իսրայելը նաև Սիրիայի անվտանգության գոտուց դուրս գալու պլաններ չունի։
Կացը բացատրել է, թե իսրայելցի զինվորականները պետք է «գտնվեն թշնամու տարածքում» և այնտեղից պաշտպանեն Իսրայելի բնակչությանը։ Կացը հավելել է, որ 200 հազար լիբանանցի, որոնք հեռացել են անվտանգության գոտում իրենց տներից, չեն վերադառնա այնտեղ, քանի որ Իսրայելն ավելի վաղ բախվել է այն խնդրին, որ եթե անվտանգության գոտում քաղաքացիական բնակչություն է մնում, ապա իսրայելցի զինվորականների վրա հարձակումներ են իրականացում։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ Բեյրութն սպասում է միայն իսրայելական զորքերի լիակատար դուրսբերմանը Լիբանանի տարածքից։ Նա հավելել է, որ «Հեզբոլլահ» շարժմանը խնդրում է կատարել իր պարտավորությունները, որոնք ներառում են կառավարական իշխանության ընդլայնում Լիբանանի ողջ տարածքում և սպառազինության բացակայության երաշխիք Լիտանի գետից հարավ ընկած շրջաններում։