Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ հունիսի 23-ին  անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, մարզպետարանի, դեպարտամենտի, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների պատասխանատուները։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ Գյումրու համար ճանապարհաշինական նոր էջ է բացվում, և ՀՀ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումն իրենց համար առաջնահերթություն է։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր փողոցի ընտրություն պետք է լինի հիմնավորված, իսկ աշխատանքների իրականացումը՝ առանց թերացումների, քանի որ անելիքները շատ են, և պետք է արվի հնարավորը տասնամյակներով կուտակված խնդիրներն արագ լուծելու համար։

«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն իր հերթին տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով 2026 թվականին նախատեսվում է Գյումրիում նորոգել 15 կիլոմետր ճանապարհահատված։ Դրանից բացի, 2027 թվականի ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու, և նախատեսվում է հիմնանորոգել ևս 25 կիլոմետր ճանապարհահատված։

Անդրադառնալով անելիքներին՝ Շիրակի մարզպետն ընդգծել է, որ այժմ երկու հիմնական խնդիր կա՝ նախ հստակեցնել ֆրեզավորմամբ նորոգվող ճանապարհահատվածները, այնուհետև քննարկել և, ըստ առաջնահերթության, նախանշել այն ճանապարհները, որոնք ամբողջապես կհիմնանորոգվեն 2027 թվականին։ Մարզպետը կարևորել է բոլոր կառույցների տեղեկատվության ամբողջացումն ու համագործակցված աշխատանքը՝ հավելելով, որ մինչ հաջորդ տարի հիմնանորոգվելիք ճանապարհների կոմունիկացիաներն ամբողջապես պետք է վերականգնված լինեն, և աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որ հիմնանորոգված փողոցներում ասֆալտապատումից հետո այլևս խնդիրներ չառաջանան։

Խորհրդակցության ընթացքում պատասխանատուները քննարկել են նորոգման ենթակա փողոցներում առկա հիմնախնդիրներն ու լուծման ենթակա հարցերը, և յուրաքանչյուր փողոց դիտարկվել է առանձին։ Տվյալների ամբողջացումն ու վերջնական ճշգրտումներն իրականացվելու են առաջիկա օրերին՝ փաստաթղթային լիարժեք փաթեթ կազմելու և Կառավարության ղեկավարին ներկայացնելու նպատակով։

 

 

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ