Գյումրիում հաշվառվում են կարկտահարության պատճառած վնասները

3 րոպեի ընթերցում

Գյումրիի համայնքապետարանում շարունակվում է հունիսի 19-ի կարկտահարության պատճառած վնասների փաստագրման գործընթացը։ Բնական աղետից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման նպատակով  դիմումներ են ներկայացնում համայնքապետարան։

«Արմենպրես»-ին Գյումրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 20-ին մեկնարկած դիմումների ընդունման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 26-ը ներառյալ։

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են բնական աղետից, կարող են իրենց կրած վնասների վերաբերյալ համապատասխան դիմումներ ներկայացնել Գյումրիի համայնքապետարան։ Քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ձևավորված հանձնաժողովները կարողանան ժամանակին իրականացնել տեղազննությունն ու գնահատել հասցված վնասի իրական չափը՝ հետագա աջակցության ծրագրերում դրանք ներառելու նպատակով»,-նշում  են համայնքապետարանից։

Հունիսի 19-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել քաղաքացիների գույքին։ Տուժել են բնակելի տների տանիքները, տրանսպորտային միջոցները, տնամերձ հողատարածքներն ու այլ գույք։ Ստացված տեղեկատվությունը կուղարկվի Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ հետագա ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու նպատակով։

Նմանատիպ գործընթաց իրականացվում է նաև Շիրակի մարզի մյուս համայնքներում։ Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 11-ի և 19-ի  կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և գույքի վնասների գույքագրման ու հաշվառման նպատակով անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցներին։ Բնակավայրերի բնակիչները կարող են ներկայացնել իրենց տվյալները վարչական նստավայրերում, իսկ Ախուրյան բնակավայրի բնակիչները՝ Ախուրյանի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնում։

Մինչ շարունակվում է հունիսի 19-ի կարկտահարության հետևանքով վնասների վերաբերյալ դիմումների ընդունումը, արդեն ձևավորված հանձնաժողովն ամփոփում է հունիսի 11-ին գրանցված կարկտահարության հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ տվյալները։

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ