Թուրքիա

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

Թուրքիայի օդային տարածքի անվտանգության ապահովման ուժեղացմանը միտված միջոցառումների շրջանակում ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համակարգված աշխատանքի արդյունքում։ Համակարգի տեղակայումը, ենթադրաբար, կմեծացնի սպառնալիքները վերահսկելու և դրանց արձագանքելու Թուրքիայի հնարավորությունները։

Համակարգի տեսակի և տեղակայման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր երկրի օդային տարածքի պաշտպանության միջոցառումների ուժեղացման և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին։

Այս տարվա մարտին Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղակայվել էր Patriot զենիթահրթիռային համակարգ՝ երկրի հակաօդային և հակահրթիռային համակարգերի պաշտպանությանը նպաստելու նպատակով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում