Պետք է աջակցենք Հայաստանի դիմակայունությանը․ Կալաս

3 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը Ռուսաստանի տնտեսական ճնշումների ֆոնին պետք է աջակցի Հայաստանի դիմակայունությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ մանրամասներ ներկայացնելով Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումներից։

«Մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանն ավելացնում Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ նրա ընտրած ուղին փոխելու համար։ Այդ իսկ պատճառով մենք պետք է աջակցենք Հայաստանի դիմակայունությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կայա Կալասը։ 

ԵՄ բաձր ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումներ են գնում այն մասին, թե Եվրոպական միությունն ինչպես կարող է ավելին անել՝ Երևանին օգնելու համար։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկմանը։ Միրզոյանը նաև հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Ընտրությունների արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը նոր խորհրդարանում կունենա մեծամասնություն և կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հայերեն English Русский Türkçe

COP17-ի նախապատրաստական աշխատանքները «Մերիդիան»-ում ակտիվ փուլում են

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարարին

Դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ

Վանաձորում երեխան ընկել է գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ

Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում է գյուղատնտեսության աջակցության նոր նախագծի ուղղությամբ

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր

Հունիսի 16-ի միջոցառումների անոնս