Ռոբերտ Քոչարյանի ելքը ՀՀ-ից արգելվել է

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանից արգելվել է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։ 

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 14-ին եռօրյա և վաղուց պլանավորած անձնական այցով պատրաստվում է մեկնել երկրից։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ իրավապահներն օդանավակայանից արգելել էին երկիրը լքել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու հոդվածով։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել էր, որ Գագիկ Ծառուկյանը երկրից մեկնում էր մի քանի օրով՝ վաղուց պլանավորված անձնական գործերով։ 

Հայաստանից արգելվել էր նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելքը։ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստվում էր գնալ Վերին Լարսի անցակետ՝ ցույց տալու այնտեղ հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի կողմից հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման արգելքների և սահմանափակումների պատճառով։ Կարապետյանն ասել էր, որ ՀՀ սահմանապահները իրեն թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին