Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

1 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի 17 բնակավայրերում ավարտվել են 2026 թվականի ծառատնկման միջոցառումները, որոնց մեկնարկը տրվել էր մայիս  ամսից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունի քաղաքում, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս  գյուղերում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և վարչական կենտրոններին են բաշխվել 1.213 սոճենու, 1.103 ուռենու և 764 հացենու տնկիներ։

«Ընդհանուր առմամբ, Մարտունի համայնքի բնությունը հարստացել է 3080 նոր տնկիներով։ Դրանք հիմնականում տնկվել են վարչական գրասենյակների, կրթական ու առողջապահական հիմնարկների բակերում, հուշարձանների տարածքներում և խնամվում են համապատասխան կառույցների կողմից»,-նշեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ