Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հետ կապված իրավիճակը հրատապ է և պետք է արագ լուծվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Լավրովը նշել է, որ Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք, ուստի Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցելու հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի։

Լավրովը հիշեցրել է Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ երկիրը դեռ չի միացել Եվրամիությանը։

«Գիտեք, Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուտի հարցը հրատապ է...սա, իհարկե, պետք է արագ լուծվի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունել է 2025 թվականի մարտին։ Ռուսաստանը, սակայն, թեման սկսել է ակտիվորեն բարձրացնել Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հայտարարելով, թե ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են, և Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի երկու կառույցների միջև ընտրություն կատարելու հարցում։ 2026 թվականի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել, որով Հայաստանին առաջարկել էին Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցը հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվեի դնել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այդ հայտարարությանը, նշել էր, որ այս պահին նման հանրաքվեի անցկացման հիմքեր չկան, քանի որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցելու համար և նույնիսկ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չունի։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է 2015 թվականից՝ Միության ձևավորման հենց սկզբից։  ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։

Հայերեն English فارسی Français ქართული

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26