ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի կողմից 2 տարի Կազմակերպության անդամավճարները չվճարելու համար երկրի նկատմամբ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին և չի մասնակցում Կազմակերպության աշխատանքներին։ Հայաստանը 2024 թվականին և 2025 թվականին ՀԱՊԿ-ի անդամավճարը չի վճարել։

«Հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ի մասին հարցին, հայտարարել է՝ «մենք չենք վճարում անդամավճարները, որովհետև պարզապես չենք մասնակցում»... ի՞նչ անել այս իրավիճակում, մենք այսօր դա քննարկել ենք՝ Հայաստանի ավելի քան 2 տարվա պարտքը ՀԱՊԿ-ի բյուջեի նկատմամբ, իրավիճակը, որը նախատեսված է ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը գործարկելու հարցը»,- ասել է Լավրովը։

ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածում նկարագրված է, թե ինչ է նախատեսվում այն իրավիճակներում, երբ անդամ պետություններից որևէ մեկը երկու տարվա ընթացքում չի կատարում Կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։

Նշվում է, որ այդ իրավիճակում ՀԱՊԿ խորհուրդը կկասեցնի այդ երկրի քաղաքացիների՝ Կազմակերպությունում  քվոտային պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, ինչպես նաև նրանց կզրկի Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքի լրիվ մարումը։

Հայերեն العربية English Español فارسی Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի