Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Չարենցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է փողոցի երթևեկելի մասը, 435 գծամետր երկարությամբ կառուցվել ու սալարկվել են երկկողմանի մայթերը։

Չարենցի փողոցի մայթերի կառուցման ու սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Չարենցի փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Երկկողմանի մայթերը կառուցվել են շուրջ 1087 քմ մակերեսով, իսկ ճանապարհի երթևեկելի մասն ասֆալտապատվել է 435 գծամետր երկարությամբ և շուրջ 3045 քմ մակերեսով։ Տեղադրվել  է նաև միակողմանի ջրահեռացման համակարգ։

Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի քաղաքի Չարենցի փողոցի բնակիչներն արդեն օգտվում են ժամանակակից, բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհից ու սալարկված մայթերից։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ