Մարտունիի 7 ընտանիք նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեց վարձակալած բնակտարածքների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 7 ընտանիք նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեց իրենց վարձակալած բնակտարածքների նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, նրանք քաղաքի Շահումյան փողոցի 15/1 շենքի այն բնակիչներն են, ովքեր  երկար տարիներ վարձակալությամբ բնակվելով նախկին շրջսանէպիդկայանին պատկանող տարածքում, իրավական տարբեր խոչընդոտների պատճառով չէին կարողանում օրինականացնել ու սեփականաշնորհել իրենց անշարժ գույքը։ Սակայն այդ երկարատև սպասումն ու անորոշությունն արդեն մնացել են անցյալում։

Օրերս  Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը համայնքապետարան էր հրավիրել հիշյալ շենքի բնակիչներին՝ անձամբ հայտնելու երկար սպասված ուրախալի լուրը։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է ներկաներին և նրանց հանձնել համապատասխան որոշումները, որոնցով շենքի 7 բնակարանները նվիրատվությամբ հատկացվել են դրանք տասնամյակներ շարունակ վարձակալող 7 ընտանիքներին։

«Տարիների խնդրի հանգուցալուծումը ոչ միայն իրավական ակտերի հստակեցում է, այլև մարդասիրական ու արդարացի քայլ՝ ուղղված մեր համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ու նրանց սեփականության իրավունքի պաշտպանությանը»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ