Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

1 րոպեի ընթերցում

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցավոր սխեմա. ձերբակալվել է 7 անձ:

«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, այդ թվում՝ նույն քաղաքական ուժի պատգամավորի թեկնածու գրանցված անձը, այլ համակիրների հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ շուրջ 45 ընտրողների 7.5 միլիոն դրամի չափով խոստացել և տվել են ընտրակաշառք»,-«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մանրամասերը՝ տեսանյութում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում