Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

1 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցության  վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարել է Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 13/31 ընտրատեղամասում։

«Ես քվեարկեցի հանուն անկախ, ժողովրդավար և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դարձած Հայաստանի Հանրապետության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արամ Սարգսյանը։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Հայերեն Русский Türkçe

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ