Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

2 րոպեի ընթերցում

«Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի համայնքների 3006 շահառուի կողմից 2026 թվականի բերքի տակ կատարվել է շուրջ 13 027 հեկտար աշնանացան ցորենի ցանք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, կատարված աշխատանքների դիմաց գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի ընդհանուր առմամբ 1 մլրդ 42 մլն 160 հազար դրամի փոխհատուցում։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին արդեն տրամադրվել է 860 մլն դրամ փոխհատուցում։ Նշված ծրագրի շրջանակներում մոնիթորինգի իրականացման համար համայնքներին ևս գումար կհատկացվի՝ փոխհատուցվող ընդհանուր գումարի 3 տոկոսի չափով։

Մարզի համայնքների միջև ծրագրի բաշխվածությունը ցույց է տալիս, որ ամենամեծ ծավալները գրանցվել են Ախուրյանում, որտեղ 989 շահառու մշակել է 4275 հեկտար տարածություն, իսկ փոխհատուցվող գումարի չափը կկազմի 342 մլն դրամ։ Անի համայնքում ծրագրից կօգտվի 694 շահառու՝ շուրջ 3387 հեկտարի համար ստանալով 270 մլն 960 հազար դրամ, իսկ Արթիկում 970 շահառու կստանա 247 մլն 40 հազար դրամ՝ 3088 հեկտար ցանքատարածության դիմաց։ Ամասիա համայնքի 215 շահառուի 1897 հեկտարի համար նախատեսված է 151 մլն 760 հազար դրամ, իսկ Աշոցքում ծրագրի մասնակից 138 շահառուները 380 հեկտարի դիմաց կստանան 30 մլն 400 հազար դրամ փոխհատուցում։

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ փոխհատուցման գումարն արդեն ամբողջությամբ ստացել են Անի, Արթիկ և Ախուրյան համայնքների շահառուները, առաջիկա օրերին ֆինանսական հատկացումներ կստանան նաև Աշոցք և Ամասիա համայնքների գյուղացիական տնտեսությունները։

Հայերեն

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից