1 րոպեի ընթերցում
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հայաստան» դաշինքի անդամները հունիսի 3-ին հանրահավաք կանցկացնեն Հրազդանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված տեսանյութում հայտնել է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա մանրամասնել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու 18։00-ին՝ Հրազդանի Սահմանադրության հրապարակում։
Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։