Թրամփը Կոլումբիայի նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել Աբելարդո դե լա Էսպրիելային

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է փաստաբան և իր կողմնակից Աբելարդո դե լա Էսպրիելային Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտարարել, որ նրա թեկնածությանը կաջակցի երկրորդ փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Շնորհավորում եմ Կոլումբիայի նախագահի թեկնածու՝ «Էլ Տիգրե» (Վագր) Աբելարդո դե լա Էսպրիելային՝ խելացի, ուժեղ և վճռական առաջնորդին, Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ…. Հաշվի առնելով նրա հսկայական ձեռքբերումները կյանքում և անձամբ ինձ ցուցաբերած նրա քաղաքական աջակցությունը, ես մեծ պատիվ եմ համարում Աբելարդոյին իմ լիակատար ու անվերապահ աջակցությունը ցուցաբերելը», - գրել է Թրամփը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը լա Էսպրիելայի մրցակցին՝ Կոլումբիայի գործող նախագահի կողմնակից, սենատոր Իվան Սեպեդային անվանել է «արմատական ​​ձախ մարքսիստ»՝ ընդգծելով նախագահական ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի արդյունքների չափազանց կարևոր նշանակությունը երկրի և ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների համար։

Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ դե լա Էսպրիելան առաջին փուլում ստացել է ձայների շուրջ 44%-ը, իսկ Սեպեդան՝ 41%-ը։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 21-ին։

Հայերեն

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը