Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները քարոզարշավի հերթական օրն անցկացնում են Երևանում

1 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները քարոզարշավի հերթական օրն անցկացնում են Երևանում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 3-ին քարոզարշավ են անցկացնում Երևանում՝ Ավան վարչական շրջանի Ընտանիքի այգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տարածած գրառման մեջ։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում