Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավ է անցկացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավ է անցկացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավ են անցկացրել մայրաքաղաք Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տարածած գրառման մեջ։

Նախընտրական քարոզարշավի հերթական օրվա մեկնարկին կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քաղաքացիներին կոչ է գնալ ընտրատեղամաս և քվեարկության միջոցով թույլ չտալ, որպեսզի ընտրություններին մասնակցող որևէ ուժ 40 կամ 50 տոկոս ձայն հավաքի։

Մարուքյանն ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի խորհրդարանում ներկայացված լինեն շատ քաղաքական ուժեր, ինչի արդյունքում կլինի կոնսենսուսային վարչապետի թեկնածու և կձևավորվի կոնսենսուսային կառավարություն։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ 

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում