«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավ է անցկացնում Գեղարքունիքի մարզում

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս պահին Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում են։

Օրվա ընթացքում ՔՊ-ի ներկայացուցիչները կլինեն նաև Սևան քաղաքում, Ծովագյուղում, Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրում, Ճամբարակ քաղաքում, Շողակաթ բնակավայրում, Մեծ Մասրիկ, Ակունք բնակավայրերում և Վարդենիս քաղաքում։

Կուսակցությունը քարոզարշավը Գեղարքունիքի մարզում կամփոփի հունիսի 3-ին  Գավառ քաղաքում կայանալիք հանրահավաքով, որը կմեկնարկի ժամը 20։00-ին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Հայերեն Español Türkçe

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը