Գեղարքունիքի մարզում կատարվել է 12 հազար 230 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում արդեն կատարվել է 12 հազար 230 հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզի տնտեսություններում արդեն ցանվել է 6750 հեկտար գարի, 4142 հեկտար կարտոֆիլ, 369,5 հեկտար կերային մշակաբույսեր, 436,3 հեկտար գարնանացան ցորեն, 207 հեկտար վարսակ, 153 հեկտար լոբի, 37 հեկտար այլ հացահատիկ, 34 հեկտար ոլոռ, 5 հեկտար ոսպ, 5 հեկտար սիսեռ, 9 հեկտար գազար, 2 հեկտար վարունգ, 3 հեկտար լոլիկ, 8,4 հեկտար սեղանի ճակնդեղ, 44 հեկտար բանջարանոցային այլ մշակաբույսեր, 3,1 հեկտար սոխ, 18 հեկտար տեխնիկական մշակաբույսեր, 2 հեկտար այլ կերային մշակաբույսեր։

2025 թվականին կատարված  աշնանացան ցորենի 14 հազար 770,5 հեկտար ցանքերը, ըստ մոնիտորինգի  արդյունքների, հաջող են ձմեռել և կենսունակ են հետագա աճի  ու զարգացման համար։

Գարնանացանի աշխատանքները որոշակիորեն ուշացել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի նաև հունիսի առաջին կեսին։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ