Քաղաքականություն

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում

2 րոպեի ընթերցում

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում

«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նոր ուժ»-ի ներկայացուցիչները՝ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության գլխավորությամբ շրջել են Հրազդանի և Չարենցավանի փողոցներում, շփվել քաղաքացիների հետ, նրանց ներկայացրել իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը։

Հայկ Մարությանը քաղաքացիներին հիշեցրել է, որ իրենց ուժի քվեաթերթիկը 5-րդն է՝ կոչ անելով քվեարկել իրենց օգտին։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։

Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։

Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում