Նիդեռլանդների իշխանությունները կթույլատրեն ռեփեր Քանյե Ուեսթի համերգները երկրում

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ում նախկինում արված հակասեմական մեկնաբանությունների պատճառով արգելվել էր ելույթ ունենալ մի քանի երկրներում, պատրաստվում է հաջորդ ամիս համերգներ տալ Նիդեռլանդներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Rueters-ը։

Նիդեռլանդների օրենսդիրները կոչ էին արել կառավարությանն արգելել Ուեսթի մուտքը երկիր՝ հաշվի առնելով նրա նախկին հայտարարությունները նացիզմի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հիացմունքի վերաբերյալ։

«Մարդկանց մուտքը (Նիդեռլանդներ) արգելելու համար անհրաժեշտ են ամուր հիմքեր։ Մենք դրանք չենք գտել անցկացված վերլուծություններում։ Նրա նախկին հայտարարությունները այս պահին պատճառ չեն նրան մուտքը մերժելու համար», - մայիսի 29-ին ասել է միգրացիայի նախարար Բարտ վան դեն Բրինկը։

48-ամյա ռեփերը հունիսի 6-ին և 8-ին ելույթ կունենա Արնհեմ քաղաքի GelreDome համերգասրահում, որը գտնվում է Ամստերդամից մոտ 100 կմ հարավ-արևելք։ Դրանք կլինեն Քանյե Ուեսթի առաջին եվրոպական ելույթները 2014 թվականից ի վեր։

2026 թվականի ապրիլին ռեփերի մուտքը երկիր արգելել էին Միացյալ Թագավորության իշխանությունները՝ պատճառաբանելով, որ նրա ներկայությունը չի նպաստի հանրային բարօրությանը։ Այդպիսով չեղարվկել էին նրա ելույթները Լոնդոնում։ Ավելի ուշ արգելվել էին նրա ելույթները նաև Ֆրանսիայում և Լեհաստանում։

Հունվարին Քանյե Ուեսթն ամերիկյան Wall Street Journal թերթում հայտարարություն էր տեղադրել՝ հրաժարվելով Հիտլերի նկատմամբ իր նախկին հիացմունքից և ներողություն խնդրելով իր վարքագծի համար, որը նա վերագրել էր չախտորոշված ​​ուղեղային վնասվածքին և երկբևեռ խանգարմանը։

Հայերեն

Սոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA

Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

ԱրարատԲանկը, GGF-ը և EFSE-ն ընդլայնում են համագործակցությունը՝ ՄՓՄՁ ու կանաչ ֆինանսավորումը խթանելու նպատակով

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ

Ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում միջազգային կառույցները պատրաստ են շարունակաբար աջակցել ՀՀ կառույցներին