Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Շառլ Ազնավուրի 102-ամյակը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 102-ամյակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, միջոցառման ընթացքում ներկայացվել են մեծ արվեստագետի հարուստ ստեղծագործական ժառանգությունը, կյանքի ու ստեղծագործական ուղին, հայ ժողովրդին ցուցաբերած նրա անգնահատելի նվիրումն ու  աջակցությունը։

Մասնակիցներն անդրադարձել են նաև Շառլ Ազնավուրի դերասանական գործունեությանը և համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ ունեցած ստեղծագործական համագործակցություններին։

Ցերեկույթի ընթացքում հնչել են մեծ շանսոնյեի սիրված երգերը՝ երգիչներ Լիլյա Հովհաննիսյանի, Գրիգոր Բալագոզյանի, Գավառի արվեստի դպրոցի երգչախմբի կատարմամբ (ղեկավար՝ Նարինե Գոզեյան)։

Միջոցառումը վարել է գրադարանի թատերական խմբակի ղեկավար Անուշ Զանգիզորյանը՝ ստեղծելով ջերմ ու հուզիչ մթնոլորտ։

Հայերեն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը