Կոնգոյում հակամարտությունը խանգարում է վերահսկողության տակ վերցնել էբոլայի բռնկումը. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի ​​Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) արևելքում շարունակվող հակամարտությունն իշխանություններին և միջազգային կազմակերպություններին թույլ չի տալիս վերահսկողության տակ վերցնել էբոլա համաճարակի բռնկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Շարունակվող բախումները հանգեցնում են բնակչության զանգվածային տեղահանման՝ վարակված անձանց հետ շփվող մարդկանց հարկադրելով պատսպարվել լեփ-լեցուն ճամբարներում և խաթարելով վարակի տարածումը զսպելու հիմնական մեխանիզմները», - գրել է նա X-ում:

ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ առաջնագծում գտնվող բժշկական և մարդասիրական «աշխատողները վտանգի են ենթարկում ամեն ինչ, իսկ հարձակումները բժշկական հիմնարկությունների վրա գործնականում անհնար են դարձնում  հիվանդացածների և նրանց կապերի հսկումը»: Այդ առնչությամբ  Գեբրեյեսուսը բոլոր պատերազմող կողմերին կոչ է արել համաձայնվել անհապաղ հրադադարի: Նրա խոսքով՝ միայն դա ԱՀԿ-ին և նրա  գործընկերներին կապահովի «անվտանգ և մշտական հասանելիություն բժշկական բրիգադների համար», որն անհրաժեշտ է համաճարակի բռնկումը զսպելու համար:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում