«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հանրային ռադիոյի հարակից տարածքում անցկացրեց «Ժողովրդի զահլեն տանելու» քաղաքական ակցիան

4 րոպեի ընթերցում

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը մայիսի 27-ին իրականացրեց «Ժողովրդի զահլեն տանելու» քաղաքական ակցիան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը կյանքի կոչվեց Հայաստանի հանրային ռադիոյի հարակից տարածքում, որտեղ կուսակցության անդամները զահլեն տանելու արձան տեղադրեցին։

«Զահլա տանելն այն վիճակն է, որում ապրել ենք 35 տարի։ 35 տարի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունն այս ժողովրդի զահլեն տարել են, հետևաբար զահլայի արձան այս երկրում պետք է լիներ»,- ասաց կուսակցության ներկայացուցիչ, նախընտրական ցուցակի առաջին համար Նինա Կարապետյանցն ու հավելեց՝ երկուս են նշանակում և նույն դասարանում են թողնում զահլեն տանող իշխանություններին և ընդդիմությանը։

Խոսելով այն մասին, որ կուսակցության շատ անդամներ շաբաթներ առաջ ինքնաբացարկ հայտարարեցին՝ նա շեշտեց, որ դրա շուրջ նախնական պայմանավորավածություն է եղել։ «Պետք է մանդատները պահպանվեն այնքան, որքան ձայներ մենք կարող ենք հավաքել։ Մենք ադեկվատ ենք, համարում ենք, որ այս պահի դրությամբ, եթե արտառոց բան չի պատահել, 51 պլյուս տոկոս հավաքել չենք կարող, ուստի պահպանել ենք այնքան մանդատներ, որքան որ կարող ենք ձայներ հավաքել»,-ասաց Կարապետյանցն ու վստահեցրեց, որ իրենք կհաջողեն ու կկարողանան իրականացնել իրենց նախագիծը։

«Կարող եմ ասել, որ անցողիկ 4 տոկոսը հատել ենք և աշխատում ենք ավելի մեծ տոկոսների համար։ Այս վստահությունը նրանից է, որ միայն մեր կուսակցությունն ունի դրական դինամիկա։ Մենք ոչ ոքի ձայն չենք տալիս ու գալիս ենք բոլորին դեմ լինելու համար։ Մենք առաջարկում ենք ոչ թե հինգ տարվա նախագիծ, այլ 100 օրվա նախագիծ՝ կոնկրետ գործողությունների փոփոխություններով։ Այս երկրում համակարգային փոփոխություն է հարկավոր»,-նշեց նա։

Կուսակցության անդամները կարծիք հայտնեցին, որ «Բոլորին դեմ եմ»-ը ամենահետաքրքիր, ստեղծագործական միտք ունեցող կուսակցությունն է։

Նրանք կոչ արեցին անպայման մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին, քվեարկել համար 2-ի օգտին՝ իրենց հնարավորություն տալով Հայաստանում իրական քաղաքական փոփոխություններ բերել։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար ի սկզբանե գրանցվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն «Ալյանս» կուսակցության դիմումի հիման վրա ԿԸՀ-ն չեղարկել է կուսակցության գրանցումը, հետևաբար ընտրություններին կմասնակցի 18 քաղաքական ուժ։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ԿԸՀ էր ներկայացրել 87 հոգանոց ցուցակ, սակայն անդամներից շատերը օրեր առաջ ինքնաբացարկ են ներկայացրել։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները (ընտրական օրենսգրքում 3 կոնկրետ փոփոխություն՝ ընտրական անցողիկ շեմի իջեցում, «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի վերականգնում և կայուն մեծամասնության չեղարկում) և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ 

Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։ 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին