Կանադայի վարչապետը «անընդունելի» է որակել Գազա ուղևորվող ակտիվիստների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելի կողմից Գազա ուղևորվող նավատորմի նավերում գտնվող քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քարնին նշել է X-ում գրառման մեջ։

«Այսօր ես խոսեցի Իսրայելի նախագահ Հերցոգի հետ։ Ես կրկին նշեցի, որ Գազա ուղևորվող նավատորմի քաղաքացիական անձանց նկատմամբ սարսափելի վերաբերմունքն անընդունելի է, և որ մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է պահպանվի ամենուրեք և միշտ», - նշել է նա։

Քարնին նաև ընդգծել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և բոլոր կողմերի միջև երկխոսության իրական վերսկսման կարևորությունը։

Մայիսի 19-ի երեկոյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ վերջին «Սումուդ» նավատորմի բոլոր նավերը կալանվել են, և ձերբակալվել է 430 պաղեստինամետ ակտիվիստ։

Եվրոպական մի շարք երկրներ իրենց բողոքն են հայտնել Իսրայելի ազգային անվտանգության նախարարի գործողությունների առնչությամբ՝ ընդհուպ պահանջելով նրա դեմ պատժամիջոցներ կիրառել։

Պատճառը Գազային օգնություն տանող «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութի հրապարակումն է նախարար Իտամար Բեն-Գվիրի կողմից։ Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսրայելի անվտանգության ուժերը մի ակտիվիստի գետնին գցում ձեռքերը կապած, իսկ տասնյակ այլ կալանավորներ ծնկի իջած են՝ դեմքով դեպի հատակը։ Հետին պլանում հնչում է Իսրայելի ազգային օրհներգը, իսկ իր հրապարակման մակագրության մեջ Բեն-Գվիրն ակտիվիստներին անվանել է «ահաբեկչության կողմնակիցներ»։

Հայերեն

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը