Հայկական երեք ստարտափ կմասնակցի Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական VivaTech 2026 միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

Հայկական երեք ստարտափ ընկերություն կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի տեխնոլոգիական և նորարարական խոշորագույն միջոցառումներից մեկին՝ VivaTech 2026-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից։
Denovo Sciences, TACTUN և MedPair ստարտափներն ընտրվել են EU4Innovation East ծրագրի շրջանակում՝ Հայաստանը միջոցառմանը ներկայացնելու համար։
Նշվում է, որ ԵՄ-ն հանձնառու է նոր հնարավորություններ ստեղծել Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի նորարարների համար՝ կամուրջ ստեղծելով հայկական տաղանդների և եվրոպական ներդրողների, գործընկերների և շուկաների միջև։