Իսրայելական հարձակումներից Լիբանանի հարավում շուրջ 20 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը մայիսի 20-ին հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 9 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Բացի այդ, Սուրի շրջանի Դեյր Կանուն ան-Նահր գյուղաքաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա և երեք կին։

Սուրի շրջանի այլ բնակավայրերի ուղղությամբ իսրայելական հարվածներից 17 մարդ է վիրավորվել։

Արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ բախումներ են տեղի ունեցել իսրայելական ուժերի հետ, որոնք երկու անգամ փորձել են առաջ շարժվել դեպի Հադդասա բնակավայր։  

Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3042-ի, իսկ վիրավորներինը՝ 9301-ի։

Հայերեն Русский

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ