Մերձավոր Արևելք

Ռաֆայել Գրոսին հայտնել է Պարսից ծոցի տարածաշրջան մեկնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Ռաֆայել Գրոսին հայտնել է Պարսից ծոցի տարածաշրջան մեկնելու մտադրության մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ մտադիր է շուտով մեկնել Պարսից ծոցի տարածաշրջան։

«Վերջին մի քանի օրերին կապի մեջ եմ եղել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ, տեսնում եմ տագնապ և անհանգստություն։  Քննարկում եմ, թե ինչպես կարող է ԱԷՄԳ-ն օգնել։ Անցյալ տարվանից ԱԷՄԳ-ը հավաքում է տեղեկատվություն, ինչպես նաև վերլուծում և գնահատում է արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դրանց հակազդման ներուժի աստիճանը։ Ես շուտով կմեկնեմ Պարսից ծոցի տարածաշրջան՝ այս կարևոր համատեղ աշխատանքը շարունակելու համար», - ասել է նա մայիսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել էր ԱՄԷ-ի «Բարաքա» ատոմակայանին հասցված հարվածների առնչությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդուհանդերձ, Գրոսին չի հստակեցրել, թե որ երկիր է մտադիր այցելել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում