Ռեֆորմիստների կուսակցությունը Էրեբունու բնակիչներին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցությունն Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել կուսակցության ցուցակի 3-րդ համար Անի Ներկարարյանը։

«Էրեբունի վարչական շրջանը մեզ ջերմ ու դրական ընդունեց։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների կողմից զգացինք մեծ աջակցություն, անկեղծ շփում ու հավատ մեր ծրագրերի նկատմամբ։ Մարդիկ մոտենում էին, զրուցում մեզ հետ, փոխանցում իրենց մտահոգություններն ու միաժամանակ նաև դրական էներգիա ու ոգևորություն։ Այդ վստահությունն ու աջակցությունը մեզ համար մեծ պատասխանատվություն և ուժ են՝ շարունակելու մեր ճանապարհը։ Շնորհակալ ենք Էրեբունու բնակիչներին ջերմ ընդունելության համար։ Միասին՝ դեպի անվտանգ և զարգացող Հայաստան»,- գրել է Ներկարարյանը։

Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում Ռեֆորմիստների կուսակցության ցուցակի անդամները քաղաքացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով և 1 համարի ներքո։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։

 

Հայերեն Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին