Զոլաքարում ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025  թվականին իրականացվող սուբվենցիոն  ծրագրերի շրջանակներում արդեն ավարտական փուլում են գտնվում ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 33 միլիոն 898 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Զոլաքարի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի կառուցում երկաթբետոնյա կիսախողովակներով, 700 գծամետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից, ընդհատվել ձմեռային եղանակի պատճառով ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից արդեն 4-րդ թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ