Նարեկ Կարապետյանն ամփոփել է Արմավիր և Գեղարքունիք կատարած քարոզարշավային այցերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարզերում բնակիչները պատրաստ են աշխատելու, սակայն առկա են ջրի, մթերման և տնտեսական քաղաքականության հետ կապված խնդիրներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում՝ ամփոփելով վերջին օրերին իրականացված քարոզարշավային այցերը։

Նրա խոսքով՝ վերջին երկու օրերին կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Արմավիրի մարզ, որտեղ, ըստ նրա, արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ։

«Դրական բանն այն էր, որ գյուղացիները, գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր և բանջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է և կարելի է շատ շահավետ վաճառել»,- նշել է Կարապետյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ մարզում առկա են ջրի և մթերման խնդիրներ։

«Բացասականն այն է, որ կա ջրի խնդիր, չկա մթերում, և պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզում իրավիճակն ավելի բարդ է, մասնավորապես, գործազրկության մակարդակի առումով։

«Գեղարքունիքի մարզում վիճակը մի քիչ ավելի սուր էր, գործազրկությունը շատ ավելի բարձր էր, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել»,- նշել է նա։

Նա նաև հայտարարել է, որ աշխատուժի պակասի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ կոչ անելով այցելել  Հայաստանի մարզեր և տեսնել արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թիվը։

Կարապետյանի խոսքով՝ աշխատատեղերի ստեղծման դեպքում բնակիչները պատրաստ են աշխատել Հայաստանի տարբեր մարզերում։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո՝ «Փոփոխություն» կարգախոսով։

Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընտրական ցուցակում ներառված չէ, քանի որ ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն և չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ Միաժամանակ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Նա ներկայում գտնվում է տնային կալանքի տակ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ 

Հայերեն Español

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է