Հունգարիան և Ուկրաինան ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդակցություններ կանցկացնեն

2 րոպեի ընթերցում

Հունգարիան և Ուկրաինան համաձայնության են եկել անցկացնել փորձագիտական ​​մակարդակով խորհրդակցություններ Անդրկարպատներում հունգարական փոքրամասնության իրավունքների հարցով։ Բանակցությունների առաջին փուլը պետք է կայանա մայիսի 19-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը:

«Կսկսվեն հունգարիա-ուկրաինական խորհրդակցություններ փորձագիտական ​​մակարդակով Անդրկարպատներում հունգարական փոքրամասնության իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Երկու կողմերն էլ նշանակել են իրենց բանակցային պատվիրակությունները, որոնք առաջին խորհրդակցությունները կանցկացնեն առցանց ձևաչափով», - գրել է նա X-ում:

Օրբանը հավելել է, որ հետագայում դա կարող է դառնալ հիմք «(հունգարական) փոքրամասնության իրավունքների արագ և հուսադրող կարգավորման համար»:

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին քաղաքական  գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկրի նոր կառավարությունն  Ուկրաինայի իշխանություններից կձգտի հասնելու Անդրկարպատներում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների վերականգնման: Նա վստահեցրել է, որ իր ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարությունն այդ նպատակով կկատարի «լուրջ դիվանագիտական ​​աշխատանք»:

Վիկտոր Օրբանի գլխավորած նախորդ կառավարությունն զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի Կիևն Անդրկարպատների էթնիկ հունգարացիներին վերադարձնի նրանց իրավունքները, սակայն հաջողության չի հասել։ Այդ հարցերի շուրջ տարաձայնությունները դարձել են երկու հարևան երկրների միջև հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառներից մեկը:

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը