Մենք պատերազմով անցնելով՝ ձեռք ենք բերել պետություն և անկախություն․ Փաշինյանը՝ Արաբկիրում

3 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի պետականության, անկախության, ինչպես նաև  գիտության ոլորտում արված ներդրումների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է՝ Հայաստանը ծանր փորձությունների միջով անցնելով՝ կարողացել է ձեռք բերել անկախ պետականություն։

«Այո, մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, բայց մենք, այդ ամենի միջով անցնելով, ձեռք ենք բերել պետություն և անկախություն»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ զոհված զինծառայողների ընտանիքները պետք է գիտակցեն, որ նրանց զավակները զոհվել են Հայաստանի պետականության պահպանման համար։

«Այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև հայտարարել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է գիտության ոլորտի ֆինանսավորումը։

«2018 թվականից սկսած՝ Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ պետական բյուջեի միջոցներով գիտական հիմնարկներին մատակարարվել են այնպիսի սարքավորումներ, որոնք նախկինում Հայաստանում երբեք չեն եղել։

Նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանում այժմ գործում է սուպերհամակարգիչ, որը ձեռք է բերվել պետական ֆինանսավորմամբ։

Ավելի վաղ, Փաշինյանը ներկայացրել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի երթուղին, որը ներառում է Ղափանցյան, Ադոնց, Շիրվանզադե, Մամիկոնյանց, Տիգրանյան, Վրացական, Փափազյան, Խաչատրյան, Վաղարշյան, Քոչար, Ավետիսյան, Համբարձումյան և Գյուլբենկյան փողոցները, ինչպես նաև Կոմիտասի պողոտան, Նոր Արաբկիր զբոսայգին և Մերգելյանի այգին։

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր