«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
2 րոպեի ընթերցում

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավը շարունակում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի երթուղին։
Այսօրվա մեր երթուղին Արաբկիրում հետեւյալն է. Ղափանցյան, Ադոնցի, Շիրվանզադե, Մամիկոնյանց, Տիգրանյան, Վրացական փողոցներ, Կոմիտասի պողոտա, Փափազյան փողոց, Նոր Արաբկիր զբոսայգի, Խաչատրյան, Վաղարշյան, Քոչար, Ավետիսյան, Համբարձումյան, Գյուլբենկյան փողոցներ, Մերգելյանի այգի»,- գրել է Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։