Մերձավոր Արևելք

Իսրայելական հարձակումներից Լիբանանի հարավում նոր զոհեր են գրանցվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարձակումներից Լիբանանի հարավում նոր զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ուժերի կողմից ավիահարվածների հետևանքով նախնական տվյալներով 10 մարդ է զոհվել, ավելի քան 15 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Զոհերի թվում կան նաև երեխաներ։

«Հեզբոլլահ»-ը մայիսի 18-ին հայտարարել է, որ չորս անօդաչու թռչող սարքով թիրախավորել է լիբանանյան Ռաշաֆ գյուղաքաղաքում գտնվող իսրայելցի զինվորների հավաքատեղին։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2988-ի, իսկ վիրավորներինը՝ 9210-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում